Գերեզմանոցում Դժգու Սաֆարը դողացող մատներով գրկեց քրոջ աղջկա դագաղը և մի քանի վայրկյան ականջ դրեց հանգուցյալի վաղուց մարած շնչառությանը՝ «Էղսո լաո՛, հազար ու հազար անգամ եմ Աստծուն խնդրե ու քզի կխնդրիմ՝ ներե՛ իմ մեղավոր հոգուն, ներե՛ ու նորե՛ն ներե։
Բյուրեղապակյա բաժակում խորհրդահայ 5-աստղանի ոսկեխունկ կոնյակն է հուրհրում, գավաթները վեր ենք պարզում Աժդահակ լեռան գագաթին և թռչնի թռիչքի բարձրությունից քննախույզ տեղազննում ենք հայոց լճերում և կիրճերում, դարավանդներում ու առվակներում ծավալվող իրադարձությունները։ Մենք խմում ենք որդան կարմիր հեղուկն ումպ առ ումպ։
ՎԵՐՄԻՇՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱԲԱԿՈՒՄԻ (1863-1933) - պետական և հասարակական գործիչ, լրագրող, հրատարակիչ: 1885 թ. ընտրվել է Կովկասի պետական գույքի նախագահի օգնական, հանձնարարություն ունենալով ուսումնասիրելու պետական գյուղացիության տնտեսական վիճակը:
«Իրատեսի» հյուրը պատմաբան, գեղանկարիչ, ՀՀ, ԼՂՀ, Չեխիայի նկարիչների միությունների, Չեխիայի պրոֆեսիոնալ նկարիչների կազմակերպության անդամ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է:
Սա միկրոավտոբուսային գիծ է։ ՈՒնի չափազանց մեծ պահանջարկ, քանի որ մայրաքաղաքի հյուսիսարևմտյան շրջանները, ասենք, 15-րդ և 16-րդ թաղամասերն ու 3-րդ գյուղը, ինչպես նաև ողջ Աջափնյակը կապում է մայրաքաղաքի կենտրոնի գործարար և ուսանողական շրջանների հետ։
Ռազմավարական նշանակություն ունեցող էլեկտրաէներգիայի ոլորտը աստիճանաբար ոչ ուղղակի ձևով «վերադարձվում է» Հայաստանին։ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը մտադիր է վաճառել «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» (Հրազդանի ջէկ) ընկերության բաժնետոմսերի 100 %-ը։
Երևանի Ազատության պողոտայում (Ազատության 11ա, «Զովք» սուպերմարկետի հարևանությամբ) արդեն մեկ տարի է հիմնադրվել և գործում է բժշկական առաջատար ծառայություններ իրականացնող, բարձր տեխնոլոգիաներով կահավորված «Նեո Լաբ» ախտորոշիչ կենտրոնը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...